Դիզայներ Նորիհիտո Հատանական ստեղծել է ախորժելի սննդի տեսքով աքսեսուարներ: Նրա գործարանը ստեղծում է ռեստորաններում ցուցադրության համար սննդի մոդելներ:
Դիզայները ստեղծել է զարդեր, որոնք դիմացինի մոտ կարող են ախորժակ գրգռել: Դրանցից են բեկոն հիշեցնող թևնոցն ու ականջօղերը, մրգային վզնոցը, սպագետիի նմանվող մազակալը, սպագետիով ու ձվածեղով վզնոցը և այլն:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի:


























































