Wednesday, 01 07 2026
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու

Արագածոտնի մարզպետը նոր աղմկահարույց միջադեպի կիզակետում է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ում գլխից անպակաս են սկանդալները, նոր աղմկահարույց միջադեպի կիզակետում է հայտնվել: Իրինդ գյուղի նախկին գյուղապետ Ալեքսան Քոթանյանը, ով 99-ի հոկտեմբերի 27-ին զոհված պատգամավոր Հայկ Քոթանյանի եղբորորդին է, որոշել է պատասխան գրոհի անցնել մարզպետ Սահակյանի դեմ և մարզպետի ու գործող գյուղապետի համատեղ «ապօրինությունների» մասին մեղադրական նամակ է ուղարկել թե մարզի դատախազություն, թե Քննչական կոմիտե և թե նախագահի նստավայր:

Քոթանյանը մեզ պատմեց, որ իր նկատմամբ մարզպետի թշնամական վերաբերմունքն առաջացել է 2012 թվականին: Իսկ 1995 թվականից մինչ այդ ինքը ղեկավարել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հարազատ Իրինդ գյուղը և ասում է՝ բոլորն իրենից գոհ են եղել, ինքն էլ, հարգելով Անդրանիկ Մարգարյանին, նրա կենդանության ժամանակ «ձևական» անդամագրվել է ՀՀԿ-ին, իսկ հետո թողել ձևականություններն ու դրսևորվել որպես «անկուսակցական, անկախ անձնավորություն»: Ու երբ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզպետ Սահակյանը Քոթանյանին կարգադրել է «աշխատել» ՀՀԿ-ից մեծամասնական պատգամավոր դարձած Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի օգտին, Քոթանյանն ընդդիմացել է ու դարձել մարզպետի «աչքի փուշը»: «Ես ասի, որ դու չպիտի թելադրես, 15 տարի ինձ ոչ մեկ չի թելադրել, չի կարողացել, ես չեմ ընտրում, ես իմ սեփական խելքն ունեմ: Մարդիկ պետք է առողջ մտածեն, հանրապետությունը քանդում է ժողովրդի ստրկամտությունը: Արդյունքը եղավ այն, որ համայնքի ղեկավարի ընտրություններին, իրենց փողն օգտագործելով, անցկացրին իրենց մարդուն, որն անգամ տառերը չի ճանաչում, ու մարզպետն է թելադրում, թե ինքն ինչ անի»,- նշեց Քոթանյանը:

Մեր զրուցակիցը փորձեց վստահեցնել, որ մարզպետը և գործող գյուղապետ Բարսեղ Հեբոյանն իրեն «կոտրելու» ծրագիր են առաջ տանում և ամեն ինչ փորձում են անել, որպեսզի իրեն վարկաբեկեն գյուղացիների առաջ. «Մեկ ինքն է բողոքում, մեկ՝ մարզպետը», իսկ «բողոքի առարկան» նախկին գյուղապետի կողմից աճուրդով գնված մի հողատարածք է. «Առաջին անգամ դրեցին այդ հողն աճուրդի, գնորդ չհայտնվեց, երկրորդ անգամ դրեցին, ես վերցրի, բայց սկի չեմ էլ օգտագործում, մի խեղճ մարդ է այն օգտագործում: Մարզպետի աչքն է այդ հողի վրա, և ինքն է դրդում, որ բողոք ներկայացնեն: Մայիսին բողոքեցին, դատախազությունը վաղեմության ժամկետով փակեց գործը, հիմա նորից ուզում են»:

Պարզվում է՝ այդ 2.5 հեկտար հողատարածքը մարզպետի ախորժակը գրգռել է այն պատճառով, որ այդ տարածքում տուֆ քարի հանք կա. «Ես հետո եմ իմացել այդ մասին, հիմա իրենք ուզում են նախ դա վերցնել, բացի դրանից, իմ հետ քաղաքական հաշվեհարդար տեսնել, որ ժամանակին չեմ արել իրենց խոսքով և չեմ ծախվել իրենց»: Հիմա Քոթանյանը որոշել է  պատկան մարմինների և Սերժ Սարգսյանի առաջ «ջրի երես հանել» մարզպետի ու գյուղապետի համատեղ ապօրինությունները, մասնավորապես համայնքի սեփականությունը հանդիսացող հողերի և տեխնիկայի ապօրինի վաճառքի գործարքները:

Ալեքսան Քոթանյանն իր նամակում մասնավորապես նշել է, որ մարզպետի կինն ապօրինի աշխատում է դպրոցում, ավելի ճիշտ՝ ընդամենը անուն-ազգանունն է գրված, և տարիներ շարունակ աշխատավարձ է ստանում, իսկ 2011 թվականից էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում