ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրերս տված հարցազրույցը վրդովեցրել է քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա իր մտահոգությունը հայտնեց հատկապես հարցազրույցի այն հատվածի առնչությամբ, որում նախկին նախագահը խոսել էր ղարաբաղցիների՝ իր և Սերժ Սարգսյանի մրցակցության մասին:
Նա նկատեց, որ վերջին հինգ տարիներին կարծես ղարաբաղցի-հայաստանցի սահմանը վերացել էր, իսկ այսօր սա ևս մեկ անգամ ֆիքսելն ի՞նչ է նշանակում:
«Եթե ղարաբաղցի չլիներ` ի՞նչ, հայաստանցին թո՞ւրք է, որ պետք է պայքարեր նրա դեմ, կամ եթե Սերժ Սարգսյանը սխալներ է անում, թող անի, շարունակի քանդել, պետք չէ կպնել, որովհետև ինքն է բերել: Կարծում եմ՝ այն, ինչ նշեց Արմեն Աշոտյանը, տեղին էր. նա փաստել էր, որ տարիուկես առաջ մի բան էր ասվել, իսկ այսօր՝ մեկ այլ բան»,- մեկնաբանեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ ծանրակշիռ քաղաքական գործիչը պետք է իր յուրաքանչյուր բառին հետևի, նա «բլթցնելու» իրավունք չունի:









































