Politico ամերիկյան ամսագիրը հարց է տալիս՝ արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քանդո՞ւմ է ռուսական տնտեսությունը: Ամսագիրը նշում է, որ մասնավոր խոսակցություններում պաշտոնյաները պնդում են, որ պատժամիջոցներն օգնել են տապալել ռուբլին: «Պատժամիջոցներն առաջին պլան են մղում Պուտինի ձեռնարկած արտաքին քաղաքական միջոցների տնտեսական և աշխարհաքաղաքական գինը»,- ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա Օբամայի վարչակազմից:
Պարբերականը նաև մեջբերում է Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի խոսքը, որը հայտարարել է, թե դժվար է առանձնացնել պատժամիջոցների որոշակի հետևանքները, և որ ակնհայտ խթան է եղել նավթի գնի անկումը: Միաժամանակ, նրա խոսքով՝ կասկած չկա, որ պատժամիջոցները մեծացնում են ռուսական տնտեսության հետ կապված անորոշությունը:











































