Saturday, 04 05 2024
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

Հայկ Կյուրեղյանը դատարանին «գրպանի, խաղալիք դատարան» անվանելու համար հեռացվեց դատարանից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստը:

Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք նիստից առաջ 2014 թվականի հունիսի 12-ին, ժամը 11-ն անց 45 րոպեին դատարանի շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների շարքում լինելով՝ բարձրացել է դատարանի մոտ կայանած «Միցուբիշի Պաջերո» մեքենայի տանիքին, քայլել է այդ տանիքի վրայով՝ մեքենատեր Քրիստինա Ս.-ին պատճառելով 284 հազար դրամի գույքային վնաս:

Հայկը, ըստ մեղադրական եզրակացության, մեքենայի տանիքին գտնվելով, աղմկել է, որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ, դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին՝ Հայկ Կյուրեղյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստամասսայե առարկայով պայթեցնել բազմության մոտ կայանված մեքենան:

Հայկ Կյուրեղյանը կրակել է իրեն մեքենայի տանիքից իջեցնելու փորձ կատարող ոստիկան, վաշտի հրամանատար Արայիկ Աբելյանի ուղղությամբ, նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ճակատի աջ կեսի սալջարդ վերքի ձևով:

Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրանց չենթարկվելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 316 հոդվածի 2-րդ մասերով:

Ամբաստանյալին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով: Կյուրեղյանը նախագահողի ներս մտնելու ժամանակ դարձյալ ոտքի չկանգնեց:

Դատական նիստին նորից չէր ներկայացել նախաքննության ժամանակ Հայկ Կյուրեղյանի շահերը պաշտպանած փաստաբան Արա Զաքարյանը, ով, ըստ նիստի քարտուղարի, պատշաճ ծանուցվել էր:

Հայկ Կյուրեղյանն ասաց, թե ցանկանում է հրաժարվել պաշտպանից:

Կյուրեղյանը խոսում էր առանց ոտքի կանգնելու, նախագահողը զգուշացրեց. «Նորից նախազգուշացնում եմ կարգը խանգարելու համար, դատական նիստը կարող է շարունակվել առանց ամբաստանյալի ներկայության»:

«Ինչ ուզում եք, ոնց ուզում եք՝ որոշեք»,- ասաց Կյուրեղյանը:

«Դուք ձեզ զրկում եք դատական նիստին մասնակցելու իրավունքից»,- զգուշացրեց դատավորը:

«Ես չեմ զրկում, դուք եք ինձ զրկում այդ իրավունքից: Ես արդեն հայտարարել եմ, որ դատարանին չեմ հարգում»:

«Կարգը խախտում եք, կարող եք հեռացվել դահլիճից»,- պնդեց նախագահողը և ընթերցեց համապատասխան օրենքը՝ դատական նիստի բնականոն ընթացքը խանգարելու, դատարանին չհարգելու, դատական նիստը խոչընդոտելու համար ամբաստանյալը կարող է հեռացվել դահլիճից, և նիստը կարող է անցկացվել առանց ամբաստանյալի:

«Դուք պատշաճ ասեցիք, ես մնում եմ իմ որոշմանը: Օրենքում ասվում է, թե ամբաստանյալը կարող է հեռացվել, բայց կարող է և չհեռացվել, ձեզ է վերապահված այդ իրավունքը, իսկ իմ որոշումը մնում է նույնը. ես չեմ հարգում դատարանը, քանի որ այն համարում եմ խաղալիք դատարան, գրպանի դատարան: Եթե սա իրականում լիներ Հայաստանի Հանրապետության դատարան, կհարգեի ու ոտքի կկանգնեի»,- ասաց Հայկ Կյուրեղյանը:

Մեղադրողն ու տուժողները կարծիք չհայտնեցին:

Նախագահող դատավորի որոշմամբ ամբաստանյալի նկատմամբ սանկցիա կիրառվեց, և նա հեռացվեց դատարանի դահլիճից:

Դահլիճից դուրս եկան նաև Հայկ Կյուրեղյանի համախոհները:

Նախագահողը տեղեկացրեց, որ այս սանկցիայի կիրառման դեպքում պաշտպանի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է: Որոշվեց ներգրավել հանրային պաշտպանի: Այդ պատճառով դատական նիստը նորից հետաձգվեց

Հաջորդ նիստը նշանակվեց 2015 թվականի հունվարի 14-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում