Հաագայի միջազգային քրեական դատարանը սկսել է Մալիում ռազմական հանցագործությունների վերաբերյալ ստացված հայցի ուսումնասիրությունը:
Դատախազ Ֆաթու Բենսուդայի խոսքերով՝ հակամարտության սկզբում հակամարտող կողմերը որոշ գործողություններ կարող են որակել որպես մարդկության դեմ կատարվող հանցագործություն: Նա նշել է, որ նախաքննության ընթացքում ուսումնասիրվելու են բռնությունները, սպանությունները և զանգվածային մահապատիժները:
Ֆրանսիան Մալիում ռազմական միջամտությունը սկսել է անցյալ ուրբաթ, որպեսզի դադարեցնի իսլամիստների առաջխաղացումը դեպի Բամակո:











































