Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

«Իշխանության փոխարեն Կոնգրեսը քանդեց իրեն». ՀԱԿ անդամ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու ՀԱԿ հայտարարությունն իրենց կուսակցության համար համարում է անընդունելի, միաժամանակ ընդունում է, որ նշյալ որոշման կայացման ժամանակ իրենց կուսակցության փոխնախագահն իրեն ճիշտ չի դրսևորել:

«Ոչ ոք չի կարող չընդունել, որ մինչև 2011 թ. երկխոսությունը Կոնգրեսը լրջագույն ուժ էր, թելադրում էր լրջագույն քաղաքական օրակարգ, ամիսը երկու անգամ հանրահավաք էր անում, փորձում էր արտահերթ ընտրությունների ճանապարհով կազմաքանդել իշխանական բուրգը, բայց եկան ընտրությունները, և մենք դիտորդի կարգավիճակում ենք: Մենք բարձրաձայնել ենք արդեն մեկ տարուց ավելի, որ դա սխալ է Կոնգրեսի կողմից: Ներսում` քաղխորհրդում մեզ քարկոծում էին՝ որ չգիտեք, մի խագարեք: Ես հոկտեմբերի կեսերից լրատվամիջոցների համար անհասանելի եմ եղել, որպեսզի չխոչընդոտեմ Կոնգրեսի և ԲՀԿ-ի «սիրախաղերին»: Երբ հայտնի դարձավ, որ երկուսն էլ չեն առաջադրվում, ես նոր հասանելի եմ եղել: Այն, ինչ ես հապարակային ասում եմ, տասնապատիկ ասել եմ Կոնգրեսի քաղխորհրդում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքերով՝ դեռ մայիսից հայտարարել են, որ իշխանական բուրգը կազմաքանդելու փոխարեն քանդվում է Կոնգրեսը. «Լսում էին օլիմպիական սառնասրտությամբ: Մենք առաջարկում էինք, որ ընդդիմությունը, առաջին հերթին ՀԱԿ-ը պետք է ուժային կենտրոն ձևավորի և կազմաքանդի այս համակարգը: Հրապարակային ասել եմ ավելի քիչ, քան Կոնգրեսի ներսում: Կոնգրեսի հայտարարությունն ինձ համար անհասկանալի է. ավագանու ընտրությանը մասնակցել, Աժ ընտրությանը մասնակցել, սրան չմասնակցել, աբսուրդ է»:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից Պետրոս Մակեյանը հասկացել է, որ ՀԱԿ ղեկավարը հրապարակային քաղաքականությունը թողնում է, բայց քաղաքականությունից դուրս չի մնում: Սակայն պետք է նա «հավաքեր իր թիմին և բերեր իր արգումենտները»:

ՀԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ ևս «Ժողովրդավարական հայրենիք»-ը տասնյակ առաջարկություններ է ներկայացրել, Լևոն Տեր-Պետրոսյանին ահազանգել, որ լինելով ընտրությունները վերահսկող «միասնական շտաբի» մեջ` ԲՀԿ-ն ամենաշատ ընտրակաշառք բաժանողն է: Բայց արդյունք չեն ունեցել: Անգամ տեղյակ չեն եղել մանդատները վերցնելու ՀԱԿ որոշմանը: Այժմ էլ ի մի են բերել բոլոր առաջարկությունները և պատրաստվում է ներկայացնել ՀԱԿ անդամ բոլոր կուսակցություններին, ապա` ՀԱԿ քաղխորհրդին: «Կոնգրեսը եղել է հզոր ուժ, այսօր լուսանցքից դուրս է մղում: Կոնգրեսի քաղաքական մարմինը չքննարկի՞ ինչպես հայտնվեց այս վիճակում: Երբ քննարկի, կլինեն լուծումներ: Բայց եթե սա համարում են նորմալ, ուրեմն աբսուրդ է: Ոմանք օլիմպիականի սառնասրտությամբ իրենց այնպես են պահում, ասես ոչինչ չի եղել: Մենք աջակցել ենք այս իշխանության լեգիտիմացմանն ու վերարտադրմանը»,- ասել է Պետրոս Մակեյանն ու հավելել, որ երբեք այսպիսի տխուր նախագահական ընտրություն չի եղել, միշտ եղել է այլընտրանքային ուժային կենտրոն, որին վստահել է հասարակությունը: Իսկ այս անգամ դաշտը փակելով` ՀԱԿ-ը չթողեց նոր կենտրոն ստեղծվի:

«Կոնգրեսին հաջողվեց կազմաքանդել ինքն իրեն` իր ոճով, պահվածքով, իր ունեցած ջահելներով: Մարդիկ գնացել են, պատերազմի մասնակցել, բանտ նստել, ու հանկարծ մի փոքր շեղում Կոնգրեսի գծից, համարվում են դավաճաններ: Մենք փորձում ենք Կոնգրեսը փրկել, ինչ-որ մնացել է: Կոնգրեսը կոմայի եջ է, և եթե մեր առաջարկություններն ի մի բերենք, կարող է փրկենք, եթե ոչ, էլ դուրս գալու հարց չի լինելու»,- ասել է Պետրոս Մակեյանը` կրկին պնդելով, որ ՀԱԿ-ի խնդիրները սկսվեցին իշխանության հետ երկխոսության գնալուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում