Անգլիայում հիանալի տաճարներ կան, որոնց թվում՝ Յորք Մինիսթեր մայր տաճարը: Սակայն հրդեհված և ավերված գոթական եկեղեցին աստիճանաբար ընկնում է, հայտնում է fedpost.ru-ն:
Եկեղեցուն ևս մեկ վտանգ է սպառնում՝ թթվային անձրևները, որոնք քայքայում են շինության պատերը: Բանն այն է, որ միջնադարյան վարպետները, որ կառուցել են գոթական եկեղեցին, որպես հիմնական շինանյութ օգտագործել են կրաքարը:
Դրա կազմում կալցիումի կարբոնատ կա, որը լուծվում է ջրում:
Բրիտանացի գիտնականները միավորվել են ու փորձում են միջոց գտնել, որպեսզի կարողանան կանխել պատմական կառույցի աստիճանական քայքայումը:
Գիտնականների խմբի ղեկավար Կարեն Ուիլսոնն ասել է, որ վերջին տասնամյակում իրենք փորձել են շինության պատերը պատել կտավատի յուղով, բայց այն ազդել է քարի գույնի վրա՝ այն դարձնելով ավելի մուգ:
Գիտնականները չեն հիասթափվել անհաջողությունից ու շարունակել են հետազոտությունները: Որոշ ժամանակ անց հայտնաբերել են, որ ձիթապտղի յուղն օգտակար է շինության համար:










































