Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Արձանագրություններն առաջինը Թուրքիան կվավերացնի

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը



– Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի Հայաստան այցելությունը հենց այս օրերին չափազանց հատկանշական է եւ բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսացել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քալմի-Ռեյը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացի ակտիվ դերակատարներից է, ինչպես նաեւ այն, որ մոտենում է Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, ըստ Ձեզ, հնարավո ՞ր է այս այցից հետո վերսկսվի հայ-թուրքական գործընթացը:


– Տիկին Քալմի-Ռեյի այցելության պաշտոնական պատճառաբանությունը Շվեյցարիայի դեսպանատան բացումն է, ինչպես նաեւ մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի Շվեյցարիա այցի նախապատրաստումը: Կարծում եմ` այս այցից հետո չէ, որ պետք է վերսկսվի հայ-թուրքական գործընթացը, այլ, ինչպես մեկ տարի է` ասում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, դրանք երբեք չեն դադարել եւ դատապարտված են շարունակվելու, դժբախտաբար, այն սխալ ուղղությամբ, որը դրվել է այդ արձանագրությունների հիման վրա:


Նա վստահաբար նշեց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց ժամանակ անկասկած ձայների մեծամասնությամբ հաղթելու է ներկայիս վարչակարգը, հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն հենց թուրքական խորհրդարանում: Քալմի-Ռեյի այցը որեւէ բան ոչ թե փոխելու է, այլ, ընդհակառակը, հզորացնելու է Հայաստանի իշխանությունների դիրքը միջազգային քաղաքական արենայում: Այսինքն` այս ամենը կարմիր թելով միմյանց հետ կապված է, եւ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ վաղուց ծրագրված քայլերի հաջորդականություն, եւ օրակարգը շատ հստակ է:


Այժմ խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանի հասարակությունը եւ մանավանդ խորհրդարանը կաջակցե ՞ն այս արձանագրություններին, քանզի բուն խնդիրը այսօր խորհրդարանն է: Ամեն ինչ արվում է դրա համար: Մեր կարծիքով, Թուրքիայում կայանալիք ընտրությունների ժամանակ բացարձակ մեծամասնությամբ հաղթելու է ներկայիս կառավարությունը ներկայացնող կուսակցությունը: Եվ հենց այդ հանգամանքը նրանց պետք է լծակ տա եւ հնարավորություն Թուրքիայի խորհրդարանում վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները: Թուրքիայի կառավարությունը շատ լավ է աշխատում թե’ ներքին եւ թե’ արտաքին ասպարեզում, ինչն էլ նրանց հնարավորություն է տալու 55-58 տոկոսի չափով ձայն ստանալու, իսկ վստահության այդպիսի քվեով խորհրդարանում նրանք կարող են անել իրենց ուզածը: Հստակ է, որ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, ապա մեկ ամիս դեռ չանցած նույնը կանի նաեւ Հայաստանի խորհրդարանը:


– Իսկ ինչո ՞ւ եք համոզված, որ առաջին քայլը կանի հենց Թուրքիան:


– Իրականությունն այն է, որ Թուրքիան այսօր քաղաքական տեսանկյունից շատ ավելի մեծ ուժ ունի, քան Հայաստանը: Այս արձանագրություններից բուն տուժողը պետք է լինի Հայաստանը եւ ավելի շատ շահելու է Թուրքիան: Արձանագրությունները` ներկայիս բովանդակությամբ առաջինը վավերացնելը բխում է հենց Թուրքիայի շահերից, եւ նրանք դա կանեին դեռ այն ժամանակ, եթե չլինեին ադրբեջանական սպառնալիքները:


– Իսկ այս գործընթացների համատեքստում ի ՞նչ ճակատագիր կունենա ԼՂ հարցը. ի վերջո Ադրբեջանի սպառնալիքի միակ միջոցը հենց այս հարցն է:


– Այս ամենի պատասխանը, դժբախտաբար, ո’չ Բեռնում է, ո’չ Բաքվում, ո’չ էլ Երեւանում, Արցախի խնդրի լուծման պատասխանը Ռուսաստանում է: Իրականությունն այն է, որ Ղարաբաղի հարցի լուծումն արդեն մոտեցել է, եւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո այս խնդրում էական բեկում է արձանագրվելու: Սակայն այստեղ մի հանգամանք կա, թե այս գործընթացներում ով ու ինչ է խոստացել` այդ ամենը պարզ չէ: Մենք չգիտենք, թե Ռուսաստանը Հայաստանին ինչ է խոստացել եւ ինչ է խոստացել Ադրբեջանին: Չգիտենք, թե Միացյալ Նահանգները նրանց ինչ է խոստացել, չգիտենք, թե ինչ խոստումներ է տվել նաեւ Շվեյցարիան: Իմ կարծիքով, այս պահին ակնհայտ է, որ Շվեյցարիայի նախագահի այցի եւ դեսպանատան բացման միջոցով Հայաստանը ստանում է միջազգային քաղաքական հանրության աջակցությունը: Կարծում եմ` սա հենց այն է, ինչի կարիքն այս պահին ունի Հայաստանի ղեկավարությունը, որպեսզի Մարտի 1-2-ի խնդիրները, ընտրությունների ոչ թափանցիկությունը երկրորդ պլան մղվեն: Փաստորեն, միջազգային քաղաքական հանրությունը պատրաստ է Հայաստանին այդ լծակը տալ:


– Եթե արձանագրությունները վավերացվեն ներկայիս տեսքով, Արցախի խնդիրը կտուժի ՞:


– Երբ համաձայնություն լինի, երկու կողմն էլ ե’ւ կտուժի, ե’ւ կշահի: Սակայն չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի դերն Արցախի խնդրում շատ մեծ է, եւ մենք չգիտենք, թե ինչպես պետք է լուծվի այն, եւ արդյո ՞ք լուծման մասին է խոսքը, թե ՞ ընդհանրապես երկու կողմին էլ Ռուսաստանից ավելի մեծ կախման մեջ գցելու: Սակայն Թուրքիայի համար Ղարաբաղի խնդիրը երկրորդական է, իրենք դրանով հետաքրքրվում են միայն այն պատճառով, որ քաղաքական եւ տնտեսական առումներով կապված են Ադրբեջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում