ԱՄՆ-ում արտադրությունների ծավալը 2012թ-ի դեկտեմբեր ամսին, անցած ամսվա համեմատ, աճել է 0,3%-ով: Այսպիսի տվյալներ է ներկայացրել Պահուստային ֆեդերալ համակարգը:
Վերլուծաբանները նույնպես սպասում էին այդ ցուցանիշի աճին, տեղեկացնում է РБК-ն:
2012թ-ի դեկտեմբեր ամսին, տարեկան կտրվածքով, արտադրությունների աճը 2,2% է կազմել:
Արտադրական հզորությունների օգտագործման գործոնը 2011թ-ի նոյեմբեր ամսի համեմատ բարձրացել է 0,1 տոկոսային կետով և կազմել 78,8%: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 78,3% է կազմել:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ում 2012թ-ի դեկտեմբեր ամսին, անցած ամսվա հետ համեմատած, սպառողական գները չեն փոփոխվել, երբ ցուցանիշը նվազել էր 0,3%-ով:









































