Սերբիայի իշխանությունները կարող են վերանայել Կոսովոյի՝ ՄԱԿ-ի անդամի կարգավիճակ ստանալու վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետ Իվիցա Դաչիչը:
«Մենք ձգտում ենք հարցի մանրակրկիտ կարգավորմանը, սակայն դրա դիմաց մենք ինչ-որ բան պետք է ստանանք»,- տեղեկացրել է նա սերբ լրագրողներին Կոսովոյի տարածաշրջանային կառավարության ղեկավար Հաշիմ Տաչիի հետ ընթացիկ շաբաթում կայանալիք հանդիպումից առաջ: 2008 թ-ի փետրվարի 17-ին Սերբիայի և Մետոխիայի ալբանացիներով բնակեցված շրջանները միակողմանիորեն հայտարարել են իրենց անկախության մասին:
Ավելի վաղ Բելգրադը հայտարարել էր, որ երբեք չի ընդունի Կոսովոյի անկախությունը և ամեն կերպ կխանգարի միջազգային կառույցներ անկախ պետության կարգավիճակով նրա մուտք գործելուն:









































