Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային նախաճաշ ունեցավ Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ղեկավարների հետ:
Նախաճաշին մասնակցում էին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ»-ի տնօրեն Արմեն Բազդարյանը, «Նորք» ՏՎԿ-ի տնօրեն Հայկ Չոբանյանը, «Վիրաժ Լոջիք»-ի երևանյան մասնաճյուղի տնօրեն Վարուժան Մասարաջյանը, «iCon Comunications»-ի տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Business Development Advisers»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ղ-Տելեկոմ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Օրանժ Արմենիա»-ի տնօրեն Բրուտո Դյութուան, «ԻՏՁՄ»-ի տնօրեն Կարեն Վարդանյանը և ուրիշներ: