2012 թ. դեկտեմբերի տվյալներով՝ OPEC-ի երկրներում նավթարդյունահանումն օրական 1 մլն բարելով կրճատվել է: Այս մասին, ինչպես հայտնում է RBC-ն, նշված է միջազգային կազմակերպության ամենամսյա զեկույցում,:
Ինչպես պարզ է դառնում OPEC-ի զեկույցից, 2012 թ. դեկտեմբերին նավթարդյունահանման միջին ծավալը նվազրել են. Ալժիրը 0,8 հազար բարելով, Իրաքը՝ 255,0 հազար բարելով, Լիբիան՝ 168,6 հազար բարելով, Նիգերիան՝ 120,4 հազար բարելով, Կատարը՝ 3,8 հազար բարելով, Սաուդյան Արաբիան՝ 466,7 հազար բարելով, ԱՄԷ-ն՝ 0,6 հազար բարելով, Վենեսուելան՝ 38,2 հազարով:
Միևնույն ժամանակ 2012 թ. դեկտեմբերին նավթարդյունահանումն Անգոլայում ավելացել է՝ 113,0 հազար բարելով, Իրանում՝ 2,0 հազար բարելով ու Քուվեյթում՝ 3,2 հազար բարելով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում նավթարդյունահանումը 20 տարում առաջին անգամ գերազանցել է օրական 7 մլն բարելը: Այդ են վկայում երկրի էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները:








































