Wednesday, 24 06 2026
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

««Բոլորին դեմ եմ» տարբերակի ժամանակն է»

Ի՞նչ անի չկողմնորոշված էլեկտորատը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան»-ը ոչ միայն վարվեցին այնպես, ինչպես նպատակահարմար գտան, այլ նաև չցանկացան որևէ կերպ կողմնորշել իրենց ընտրազանգվածին:

Եթե ԲՀԿ-ի որոշ անդամներ՝ մի շարք գյուղապետեր իրենց ընտրազանգվածին կոչ են անում ընտրել գործող նախագահին, ապա բոլորովին այլ լուծումներ են փնտրում Հայ ազգային կոնգրեսում: Ոմանք որոշել են գնալ ընտրություններին և քվեաթերթիկի վրա գրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, ոմանք առհասարակ ընտրություններին չեն գնալու, որոշներն ընտրելու են նույն խմբակցության պատգամավոր, ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանին: Արդյոք բոլոր այս տարբերակներով մասնակցությունը, մարդկանց ցանկացած քանակության դեպքում, չի՞ լեգիտիմացնի գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելը:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած քանակի մասնակցություն միևնույն է` համարվելու է ընտրություն, այսինքն` մարդկանց մասնակցության քանակը չի կարող ազդել ընտրությունների կայացման վրա, և կապ չունի` մարդիկ ընտրելու են որևէ թեկնածուի՞, թե՞ քվեաթերթիկներն անվավեր են դարձնելու:

Այսինքն` այսօր հայտարարվում է, որ Հայաստանում կա 1.700.000 մարդ, և եթե նույնիսկ այդ մարդկանց նվազագույն տոկոսը մասնակցի ընտրություններին, ապա այն, միևնույն է, կկայանա, այլ խնդիր է, թե երկրորդ փուլ չլինելու համար Սերժ Սարգսյանը 50 տոկոս և մեկ քվեաթերթիկ կկարողանա՞ ապահովել, թե՞ ոչ:

ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը կարծում է, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը ամեն դեպքում պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի գործող ռեժիմը նրանց քվեաթերթիկների վրա ձայներ չնկարի:

Իսկ թե ինչ արդյունք կտա քվեաթերթիկի վրա «Լևոն Տեր-Պետրոսյան» գրառումը` Մանուել Գասպարյանը կարծում է, որ դա ընդամենը ՀԱԿ-ի համակիրների մի մասի որոշումն է:

«Դա նրանց մտադրությունն է: Օրինակ` նախորդ ընտրություններին Ազգային ժողովի մեծամասնական կարգով ընտրապայքարի դուրս եկած անձանց ընտրելու փոխարեն` գրեցին Չակ Նորիս. դա մարդկանց կամքն ու ցանկությունն է: Երբ չկա «բոլորին դեմ եմ» տարբերակը, մարդն իր ուրույն ձևով է քվեաթերթիկն անվավեր դարձնում: Համենայնդեպս, ընտրության իրավունքը չարժե բաց թողնել՝ իրենց փոխարեն իշխանությունն է քվեաթերթիկների վրա անուն նկարելու:

Քանի որ մենք ականատես ենք եղել բազմաթիվ կեղծիքների, անգամ երկրից չբացակայողների փոխարեն է այլ ընտրություն կատարվել, ապա կարծում եմ՝ նման դեպքերից խուսափելու համար գնալը ճիշտ է: Այսինքն` պետք չէ լրացուցիչ շանս տալ իշխանություններին, որ կեղծիքների մեխանիզմներն ավելի հեշտ ու հանգիստ կիրառեն: Իսկ թե ինչ ընտրություն կկատարեն` դա էլ արդեն յուրաքանչյուրի իրավունքն է:

Հիմա «բոլորին դեմ եմ» տարբերակի ճիշտ ժամանակն է՝ մարդը ցանկություն ունի մասնակցելու ընտրություններին, չի ուզում փչացնել քվեաթերթիկը, ուրեմն պետք է հնարավորություն ունենա իր քվեն այլ կերպ կիրառելու: Բայց այդ տարբերակը հանվեց, և ես չեմ կարծում, թե դա Եվրամիության պահանջն էր. Ազգային ժողովի մեծամասնություն ունեցող խմբավորումը հանեց այդ տարբերակը՝ ելնելով սեփական նպատակահարմարությունից»:

Հացին` որքանո՞վ էր ազնիվ ՀԱԿ-ի որոշումն իր էլեկտորատի հանդեպ, չէ՞ որ մարդիկ տարիներ շարունակ սպասում էին այս ընտրություններին և, այժմ կանգնելով փաստի առաջ, ստիպված են քվեաթերթիկի վրա նկարչություն անել, Մ. Գասպարյանը պատասխանեց. «Սա մի ուրիշ տեխնոլոգիա է, որը կբերի վարչական ռեսուրսները գործադրելու սթափության, ինչ-որ տեղ` նաև իշխանության սթափության՝ մի դարպասի վրա ֆուտբոլ չեն խաղում: Թիմ են ձևավորել, որը միշտ իրեն հաղթող է զգում, դրա համար քաղաքական դաշտում պայքարի հնարավորություն չեն տալիս մյուս ուժերին: Սա պետականությունը անմիջաբար վնասող քաղաքականություն է»:

ՀԱԿ-ի անդամից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ է նշանակում ընտրություններին ոչ մի ձևաչափով չմասնակցել, կարելի՞ է սա բոյկոտ համարել, թե՞ ոչ: «Բոյկոտ չի հայտարարվել, որովհետև պատճառները ներկայացնելու խնդիր կլիներ, բոյկոտում ես հանուն ինչի՞, ի՞նչ պատճառաբանությամբ, ո՞ր խնդրի հետ համաձայն չես: Բոյկոտողները բոյկոտ բառը մի քիչ զգուշավոր են ներկայացնում. սա կարելի է համարել չբարձրաձայնված բոյկոտ: Քաղաքական դաշտը այս վիճակին է հանգել այն պատճառով, որ այսօր քաղաքականության մեջ է տնտեսվարողների մեծ մասը»,- իր խոսքը եզրափակեց երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի որդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում