Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում զանգվածային ցույցերի կազմակերպիչ, «Թահրիք-է-մինհաջ Ալ-Ղուրան» իսլամական շարժման առաջնորդ Թահիր Քադրին վերջնագիր է ներկայացրել Պակիստանի իշխանություններին։
«Մենք պահանջում ենք, որպեսզի Պակիստանը հայտարարի համընդհանուր խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու, ընտրական հանձնաժողովը ցրելու և կրկին ձևավորելու մասին: Մենք կսպասենք մինչև գիշեր»,- հայտրարել է Քադրին:
Սակայն Քադրին չի մանրամասնել, թե ինչ է մտադիր անել, եթե կառավարությունը չբավարարի իր պահանջները:
Միևնույն ժամանակ Պակիստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները և շարժումները որոշում են կայացրել չաջակցել Քադրիին և չմասնակցել հակակառավարական երթին:
Հայտնի է դարձել նաև այն մասին, որ Պակիստանի իշխանությունների կարգադրությամբ քրեական գործ է հարուցվել Թահիր Քադրիի նկատմամբ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:








































