Ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է Աջարիայի (Արևմտյան Վրաստան) սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Թեմուր Պատարիձեն: Ինչպես հայտնում է apsny.ge-ն, երեկ նա երկրորդ անգամ կանչվել է դատախազություն` հարցաքննության, որպես վկա, ապա ձերբակալվել:
2012թ. հոկտեմբերի 1-ից հետո Թեմուր Պատարիձեն աշխատել է պետական պաշտպանության հատուկ ծառայությունում:
Նրա փաստաբան Թեմուր Մեսխիի խոսքով՝ երբ մարդուն մի քանի անգամ կանչում են հարցաքննության` որպես վկա, ապա առանց հիմնավորման կալանավորում, դա «ոչ այլ ինչ է, քան անարդարություն»:








































