Այովա Սիթիի հասարակական գրադարանի այցելուներին արգելել են քնել հաստատության շենքում, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ գրադարանի տնօրեն Սյուզան Կրեյգի՝ արգելք սահմանող որոշումը կընդունվի հունվարի 24-ին:
Տնօրենը նշել է, որ գրադարանում քնած մարդկանցից հաճախ դժգոհում են մյուս այցելուները: Նախկինում այցելուներին չէին արգելում քնել միայն մեկ պայմանով. եթե նրանք չեն խռմփացնելու: Սակայն հիմա այցելուները նշում են, որ քնած մարդիկ խանգարում են իրենց կենտրոնանալ և տեղ են զբաղեցնում:
Կրեյգը նաև նշել է, որ նման որոշումը ոչ մի կապ չունի գրադարանի ցանկությամբ անտուններից ազատվելու հետ, ովքեր ցանկանում են քնել: Տնօրենը նշել է, որ այս օրենքը տարածվելու է բոլոր այցելուների վրա՝ առանց բացառության:









































