Հալեպի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների մեջ հայեր չկան. «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Հալեպի «Բերիո» թեմի բանբեր Ժիրայր Ռայիսյանը:
«Բացի դրանից` պայթեցվել է նաև հանրակացարանի 9-րդ մասնաշենքը, որտեղ պատսպարվելու նպատակով գաղթականներ էին ապրում:
82 զոհերի մեջ, բարեբախտաբար, հայեր չկան: Իսկ այս պահի դրությամբ վիճակը խաղաղ է»,- հավելեց Ժ. Ռայիսյանը:









































