Friday, 07 06 2024
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը

Ազատ ընտրության միամիտ կամ նենգ սպասումը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ հաճախ հնչում են տեսակետներ, թե Հայաստանը ներկայումս չունի հնարավորություններ դիմագրավելու ԵՏՄ նախագիծը և կորուստներից խուսափելու համար պետք է մտնել այնտեղ, մինչև որ Հայաստանում հնարավոր կլինի հաստատել ուժեղ և ժողովրդավար իշխանություն, և այդ դեպքում մենք կընտրենք այն, ինչ մենք ենք ուզում:

Իրականում գործ ունենք մեծ մոլորության հետ, եթե իհարկե` գործ չունենք գիտակցված նենգափոխումների կամ հանրությանն ապակողմնորոշելու փորձերի հետ: ԵՏՄ կազմում Հայաստանը չի կարող ժողովրդավարանալ, չի կարող դառնալ ժողովրդավարական համակարգ ունեցող պետություն, որովհետև ԵՏՄ անդամները պետություններ են, որոնցում կոռուպցիոն համակարգ է հաստատված` և՛ տնտեսական, և՛ քաղաքական իմաստով:

Ընդ որում` նշանակություն էլ չունի, որ այդ պետություններն իրենց կշռով, դերով ու ազդեցությամբ ավելին են բազմապատիկ անգամ, քան Հայաստանը: Եթե անգամ ուժերը հավասարազոր են, միևնույն է` երեք կոռումպացված համակարգերի միասնական գործունեության շրջանակում անհնար է ձևավորել ժողովրդավարական համակարգ, քանի որ դա, ըստ էության, նմանվելու է երեքի անիվների մեջ խրվող փայտի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ կա՛մ Հայաստանը պարզապես դուրս կգցեն՝ իր ժողովրդավարական ձգտումներով, կա՛մ էլ Հայաստանին կստիպեն մնալ կոռուպցիոն սխեմաների շրջանակում:

Իհարկե, կլինի երկրորդը, որովհետև Հայաստանին դուրս գցելը չի մտնում Ռուսաստանի քաղաքական ծրագրերի մեջ, և Հայաստանը պետք է լինի կոռուպցիոն օղակի շղթաներից մեկը, պետք է լինի Ռուսաստանի ձևավորած փակ համակարգի դետալներից, տարածքներից մեկը: Երեք կոռումպացված, ավտորիտար կամ ամբողջատիրական պետությունների միասնական գործունեության շրջանակում Հայաստանն ուղղակիորեն անկարող է լինելու կենսագործունեություն ապահովել կոռուպցիոն օրենքներին, կարգին, կանոնին և արժեքներին բնորոշ գործունեությանը հակադիր ժողովրդավարական-ազատական արժեքներով ու կանոնակարգով: Դրանք հակասում են միմյանց, առաջանում է դիսոնանս՝ կա՛մ նրանք պետք է հարմարվեն Հայաստանին, կա՛մ` Հայաստանը նրանց: Ավելորդ է ասել, թե ով ստիպված կլինի հարմարվել:

Իսկ լինել որևէ արտաքին հարաբերությունում կոռումպացված համակարգի հետևորդ, սակայն ներքին կյանքում ժողովրդավար՝ ևս անհնարին է: Ժողովրդավարությունը դա կոստյում չէ, որ հագնես դրսում, իսկ տանը հանես, կամ խալաթ չէ, որ հագնես տանը, իսկ դրսում փոխես: Ժողովրդավարությունը կենսագործունեության մեխանիզմ է, ոչ կատարյալ, նաև կոռուպցիոն բազում ռիսկերով, սակայն հիմնարար սկզբունքներով մեխանիզմ, որը այլ մեխանիզմների հետ կարող է գործակցել, կարող է հարաբերվել, սակայն երբ բանը հասնում է միասնական կենսագործունեությանը, ապա այստեղ արդեն խափանումներն անխուսափելի են՝ եթե միասնական տիրույթի մեծ մասում այլ համակարգեր են:

Օրինակ` եթե ԵՏՄ տարածքում չկա ազատ ընտրությունների մեխանիզմ, հնարավո՞ր է արդյոք դրա գործարկում Հայաստանում: Տեսականում` իհարկե: Սակայն գործնականում դա անհնար է, որովհետև ազատ ընտրությունը չի կարող գոյություն ունենալ առանց ազատական տնտեսա-քաղաքական համակարգի ընդհանրապես: Սա նշանակում է ազատ պետություն: Ազատ պետությունը նշանակում է ազատ ընտրություն միջազգային հարաբերություններում: Ու քանի որ ժողովրդավարական համակարգը չի կարող միասնականացվել ոչ ժողովրդավարական գերիշխանության հետ և ադապտացվել կոռուպցիոն, հետադեմ հարաբերությունների կանոնակարգին, հասկանալի է, որ ազատ ընտրությունը պետք է բերի պարզապես այդ համակարգից հրաժարվելուն:

Մենք չենք խոսում այլ համակարգերի ինտեգրվելու մասին, պարզապես կոռուպցիոն համակարգից հրաժարվելու: Եթե ԵՏՄ-ն չլիներ Ռուսաստանի կայսերական նախագիծ և չլուծեր Ռուսաստանի արտաքին գերազդեցության խնդիրները, չլիներ դրանց լուծման առանցքային մեխանիզմներից մեկը, ապա Հայաստանի ազատ ընտրությունն ու դրա արդյունքում ԵՏՄ-ից դուրս գալը կհանդուրժվեր ԵՏՄ շրջանակում: Սակայն քանի որ նպատակներն ակնհայտորեն այլ են և տնտեսական միջոցի տակ ռազմա-քաղաքական շահն է սպասարկվում, բնական է, որ Հայաստանին չի տրվելու ազատ ընտրության հնարավորություն, ընտրական մեխանիզմի գործարկման հնարավորություն, որովհետև դա կնշանակի Հայաստանին տալ ԵՏՄ-ից հրաժարվելու հնարավորություն:

Եթե Հայաստանին այդպիսի հնարավորություն տալու մտադրություն լիներ, ապա չէր լինի Հայաստանին շանտաժի ու սպառնալիքի գնով ԵՏՄ պարտադրելու փաստը: Եվ այն, որ դա ընդամենը Հայաստանին տրվող պատիժ է Եվրաասոցացման համար, և եթե Հայաստանը չգնար դրան, ապա Ռուսաստանն էլ չէր պարտադրի ԵՏՄ, նույնպես մոլորության կամ նենգափոխումների շարքից է:

Երբ խնդիրն ընդամենը տնտեսական էր, այսինքն` զուտ Մաքսային միության շրջանակում, Ռուսաստանն առանձնապես շահագրգռված չէր Հայաստանի անդամակցությամբ, քանի որ տնտեսական առումով Հայաստանը պետք չէր: Այդ պատճառով էլ Ռուսաստանը որևէ կերպ Հայաստանին պահանջներ չէր ներկայացնում, օրինակ` Ասոցացման համաձայնագրի երեք տարիների ընթացքում: Պահանջներն սկսեցին վերջին ամիսներին, երբ Ռուսաստանում կայացվեց Եվրասիական նախագիծն իրականացնելու վերջնական քաղաքական որոշում, որը պետք է հանդիսանար Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման առանցքային ուղղությունը: Դրանից հետո սկսվեց ճնշումը Հայաստանի վրա:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում