Thursday, 04 06 2026
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

SOS! Ինքնասպան եղած զինվորի ընտանիքն օգնության խիստ կարիքի մեջ է (տեսանյութ)

Որքան էլ Պաշտպանության նախարարությունն ամեն տարի ուրախությամբ նշի, որ բանակում խաղաղ պայմաններում մահերի թիվը նվազում է, իսկ պաշտպանության նախարարն էլ հայտարարի, որ իրենց գործունեությունն ավելի թափանցիկ է դարձել, իսկ բոլոր մարդիկ, ըստ իրենց կատարած հանցագործությունների մակարդակի, ստանում են համապատասխան պատիժներ, այնուամենայնիվ, իրականությունն այլ ցուցանիշ է ներկայացնում ու ընդգծում խոսքի և գործի տարբերությունը:

Ինքնասպանության անվան տակ կատարված որևէ սպանություն չի բացահայտվում, որևէ գործի քննություն ճիշտ ուղղությամբ չի տարվում: Այդպիսի մի դեպք էլ անցյալում մնաց. 2011-ի օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում մահացած 19-ամյա Վարդան Սևյանի մահից անցել է մեկ տարի և չորս ամիս, սակայն քրեական գործը 07.12.11 թվականին կարճվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վարդան Սևյանի զորացրվելուն չորս ամիս էր մնացել, սակայն նա չհասցրեց զորացրվել: Մոր` Սուսաննա Սևյանի հետ խոսել էր մահվանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 18-ին, իսկ օգոստոսի 19-ին ստացվել է Վարդանի մահվան լուրը: Վերջին անգամ մոր հետ ընկճված էր խոսել, թեև բանակից ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, մեծ սիրով է բանակ գնացել: Ծնողներին նախնական վարկածով ասել են, թե մտել են վրան, տեսել Վարդանին ինքնասպանված, ձեռքի մեջ աղջկա նկար է ունեցել պահած, սակայն այս վարկածին ծնողները չեն հավատում, քանի որ այդ նկարը նրանք նույնիսկ չեն տեսել, ավելին՝ հրամանատարը պատմել է, որ մեկ ամիս Վարդանը պրոբլեմ է ունեցել մի սպայի հետ, տղայի դին ևս այլ բան էր հուշում՝ թևերը վիրակապով կապած էին, վիզը կտրած էր, անշնորհք ձևով կարած, ականջների կողքերն էլ էին կարած: Ինչևէ, գործը փակվեց, թեև որևէ մեկը չհավատաց ինքնասպանության վարկածին, այն էլ՝ սիրո հողի վրա:

Դեռ այն ժամանակ հարևանները պատմում էին, որ Վարդանը իրենց աչքի առջև մեծացած, համեստ, խելոք երեխա է, արժանապատվություն ունեցող. «Բանակը հղփացածների տեղն է, Վարդանին կարային օգտագործեին, հազար ու մի բան անեին, քյասիբ երեխա էր, այսօր լկտիություն է բանակում տիրում, բանակը Վարդանի նմանների համար բանտ է»:

Վարդան Սևյանը ապրում էր անապահով ընտանիքում, տղայի մահից հետո նրա հայրը բռնեց արտագաղթի ճանապարհը և միայն մեկ անգամ՝ տղայի մահվան առաջին տարելիցին է գումար ուղարկել՝ 75.000 դրամ: Մայրը շարունակում է իր սեզոնային հավաքարարության աշխատանքը, ինչը չի բավարարում երկու երեխաների կենցաղային խնդիրների լուծման համար, նաև ծերերին է ճաշ բաժանում, և միակ մտահոգությունն այն է, որ ամսական տրվող 16.000 դրամը՝ ընտանիքին հատկացվող նպաստը, չդադարեցնեն: Ամենացավալին այն է եղել, որ անգամ որդու մահվան տարելիցին որևէ մեկը չի այցելել զինվորի մորը, անգամ չի էլ զանգել:

Սևյանների ընտանիքն ապրում է անապահով պայմաններում, օգնության կարիք ունի: Իսկ այս ամսվա գազի և էլեկտրականության վճարումները Սուսաննան չգիտի ինչպես է կատարելու:

Ամանորն առանց Վարդանի կորցրել է երբեմնի նշանակությունը: Նա մեն-մենակ մեծացնում է երեխաներին, բայց հիմա մտահոգ է երկրորդ տղայի ճակատագրով: Փետրվարի 20-ին տղան 17 տարեկան է դառնալու, մոտենում է նաև նրա բանակ գնալու ժամանակը, ինչը տիկին Սուսաննային մտահոգվելու առիթ է տալիս:

Սևյանների ընտանիքը ինձ երբևէ հանդիպած, թերևս, ամենաանապահով ընտանիքների թվին է պատկանում, որոնք զրկված են կենցաղային տարրական պայմաններից, որտեղ ներքնակի մեջ հարդ է լցված, որտեղ աղքատությունը թողել է իր դրոշմը տան ամեն մի անկյունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում