YouTube-ում հայտնված տեսանյութը հնարամիտ սարդի մասին է, որը չունենալով թաքնվելու տեղ՝ փորձում է օտար աչքից խուսափելու հնարք գտնել:
Ավազների մեջ բնակվող սարդի այս տեսակը ողջ ժամանակն անցկացնում է թաքնված: Սա նաև զոհի համար աննկատ մնալու միջոց է:
Փորձի ժամանակ սարդին դրել են ավազի քիչ պարունակությամբ տեղում: Անապատային միջատը ջանասիրաբար փորում է ավազը, ծածկույթի մեջ խրվելու անհաջող փորձից հետո սկսում առջևի ոտքերով իր վրա ավազ լցնել՝ «թաքնվելով» ջայլամի օրինակով:









































