Imagine there’s no countries
It isn’t hard to do
Nothing to kill or die for
And no religion too
Imagine all the people living life in peace…
Այսօր իսկական երաժշտասերները պետք է լսեն բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենասիրված երաժշտական խմբի Yesterday, Yellow Submarine, Let IT Be կամ ուրիշ կատարումները: 2001-ից ի վեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, հունվարի 16-ը նշվում է որպես The Beatles-ի համաշխարհային օր:
1957-ի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվել է The Cavern ակումբը, որտեղ փառքի իրենց ճանապարհն են սկսել այն ժամանակ անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մաքարթնին և Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի անց նրանց միացել է ևս մեկ ապագա «բիթլ»՝ Ռինգո Սթարը:
1964-ի հունվարի 16-ին Cashbox ամսագիրը I Want To Hold Your Hand երգին շնորհել է առաջին տեղն ամերիկյան հիթ-շքերթում:
Հիշյալ կազմով The Beatles-ն աշխատել է 8 տարի: Այդ ժամանակում նրանք պաշտոնապես 13 ալբոմ են թողարկել, որոնցից յուրաքանչյուրի ամեն երգն իսկական հիթ է դարձել:
Խումբը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1963-ին Please Please Me սինգլի թողարկումից հետո:
Խումբը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության զարգացման վրա: Շատ հայտնի կոմպոզիտորներ և կատարողներ նրանցից օրինակ են վերցրել: Նրանք առաջին անգամ որոշ նորարարական մշակումներ են օգտագործել ձայնագրման և տեսահոլովակների նկարահանման ոլորտում:
Ներկայումս The Beatles-ն առաջին տեղում է Rolling Stone ամսագրի վարկածով բոլոր ժամանակների մեծագույն կատարողների շարքում:










































