Նավթի գնի աճը նպաստելու է Ադրբեջանին ավելացնելու իր սպառազինությունը և է՛լ ավելի է ակտիվացնելու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հիշեցրեց, թե ինչպես 2007-2008թթ. նավթի գինը էականորեն աճեց, աճեցին նաև նավթի գնման ծավալները և հենց այդ ժամանակ Ադրբեջանի ռազմական բյուջեի վերընթաց թռիչք եղավ:
«Իսկ այն պահին, երբ նավթն էժանացել էր, Ադրբեջանի լեզուն կարճացել էր: Բնական է, որ հիմա էլ կարելի է սպասել, որ Ադրբեջանը մի քիչ կակտիվանա»,- նշեց փորձագետը:
Ըստ Հովհաննիսյանի` ներկայումս նավթի գնի աճը կապված է Լիբիայում կատարվող ռազմական գործողությունների հետ, և հենց դրանք դադարեն, նավթի գինն էլ կնվազի: