Saturday, 08 06 2024
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին

Հրանտ Մաթևոսյան՝ «Վաղը միմյանց վերքեր ենք լիզելու». մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում ներկայացնում է Հրանտ Մաթևոսյանի խոսքը. «Դեռևս բրեժնևյան երանելի տասնամյակներում մոսկովյան քաղքենին՝ մեր պատմական ճակատագրին անգետ և անգիտացող, մեր նացիոնալիզմը տեսնում էր մեր միատարրության մեջ, և մոսկովյան բյուրոկրատը այդ միատարրությունը քայքայելու քաղաքականության անհաջող փորձ էր անում: 88-ի դեպքերի ժամանակ այստեղ էլ մեզ սպառնացին այսպես՝ մի պարծեցեք ձեր միատարրությամբ, մենք կարող ենք և կստեղծենք այլ ժողովուրդներ ձեր իսկ մսից և արյունից: Իշխողները լավ գիտեն, թե միակամ բանակները դժվարությունների ճնշման տակ ինչպես են քայքայվում, որ քայքայիչ ցեցը բոլոր և բոլոր բանակների մեջ կա: Մենք հիմա պետք է հաղթահարենք մեր կուսակցական, անձնական և դասային էգոիզմը, կարողանանք վեր լինել ինքներս մեզանից, այլապես հողմերին կտանք մեր ժողովրդի հենց այսօրը, որ կոչվում է հայոց պետականություն:

Ե՛վ իրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ամենաուղղափառ ՀՀՇ-ականների, և՛ Դաշնակցության, և՛ մյուս ընդդիմադիր ուժերի ու նրանց մեջ հատկապես այնպիսիների, որոնք իրենց համար գործ են դարձրել ընդդիմությունը՝ հանուն ընդդիմության, բոլոր-բոլորիս մեջ ես տեսնում եմ այն կարողությունը, որ ի զորու կլինենք հանդուրժել միմյանց՝ այսօր կուրծքներս ճնշող ճիչը գերմարդկային ջանքով վաղվան պահել, հասկանալ, որ շատ ու շատ դեպքերում միջոցը մենք լցնում ենք ո՛չ մեր խոսքով, հրապարակը զբաղեցնում ենք ո՛չ մեր խաղերով, որ մենք խաղալիք ենք այլ՝ ոչ բարեկամ ուժերի ձեռքին: Խորհրդարանային բեմի և միտինգային հրապարակի յուրաքանչյուր հերոս պարտավոր է հասկանալ, որ մեկ անգամ հերոսանալուց հետո նա այլևս հիվանդ մարդ է, որ նա փառքի աղի ջուր է խմել, որ նա պարտավոր է լռել ամիսներով, մաքրվել, փառքի աղմուկը թոթափել ականջներից, ծով բազմությունների հիացմունքը սրբել իր աչքերից և վերադառնալ իր սթափ վիճակին՝ վերագտնել իր իրական կարողությունների չափը, այլապես իր կործանումը կործանումն է նաև ամբողջ բազմությունների:
Ավերված երկրի, ազգային մեծ աղետի՝ տեղահանված ժողովրդի, փախստական ժողովրդի պատկերի առջև մենք պարտավոր ենք նույն ճիչը ճչալ, մի դեմքի, մի խոսքի գալ: Պարտավոր ենք միմյանց արատների և թերացումների առջև գոնե մի քանի ամսով կույր և խուլ լինել…

Կաթոլիկ ու լուսավորչական, դաշնակ ու ռամկավար, հայախոս ու թրքախոս, բուրժուա և չքավոր մեծ զարհուրանքի մեջ, մեծ գաղթի ճանապարհներին միասին էինք, միմյանց վերքեր էինք լիզում: Ի՞նչ է, բուժեցինք, կազդուրեցինք, որպեսզի նորից միմյանց կոկո՞րդ կրծենք, թվացյալ փառքի ու հացի փա՞յ խլենք միմյանցից, ինքներս մեր ամբողջությունը և այդպիսով կայանալիք հայրենիքի զորությո՞ւնը ծվատենք, մերպեսներին պատմությունը չի՞ կոչի հիմարներ:

Այս նեղությունից, միևնույն է, դուրս ենք պրծնելու: Միայն ազգովի:

Բախտը մեզ ձեռնոց է նետել, և փոխանակ տղամարդու պես բարձրացնենք ձեռնոցը՝ երես ենք դարձրել և զբաղված ենք բոլորովին այլ բաներով: Թող մեր այսօրվա վարքը այնպես լինի, որ վաղը օդը հստակված և հայոց մեր երկինքը բաց լինի, կարողանանք միմյանց աչքերի շիտակ նայել:

Չտրոհենք անտրոհելին. և՛ այսօր, և՛ վաղը մենք միմյանց ենք պատկանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում