Goal.com-ի հաղորդմամբ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն, Մարսելոն և Քարիմ Բենզեման բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Տոտենհեմ»-ի հետ առաջին հանդիպումը. նշված երեք խաղացողներն էլ վնասվածքներ ունեն: Այս մասին հայտարարել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Մարսելոն, Ռոնալդուն և Բենզեման բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Սպորտինգ»-ի հետ հանդիպումը, որը կկայանա ապրիլի երկուսին: «Նրանք խաղադաշտ դուրս չեն գա նաև ապրիլի 5-ին` «Տոտենհեմ»-ի հետ հանդիպման ժամանակ»,-ասել է պորտուգալացի մարզիչն ու հավելել, որ փոխարենը արդեն առողջացել է թիմի հարձակվող Իգուաինը:










































