ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կուրացում է սպառնում։ Գլխի տրոմբը կարող է ազդել տեսողական նյարդի վրա։ Այս մասին հայտնել են նրան մոտ կանգնած աղբյուրները։
Արյունի լերդացման պատճառով պարբերաբար առաջանում են գիտակցության և հիշողության կարուստներ։
Հիլարի Քլինթոնը Նոր տարվա նախօրյակին հայտնվել էր հիվանդանոցում։
2012-ի վերջը շատ բացասաբար է ազդել պետքարտուղարի վրա. դեկտեմբերի սկզբին նրա մոտ հայնաբերվել է վիրուսային աղիքային ինֆեկցիա։ Առողջության վատթարացման պատճառով դեկտեմբերի 15-ին նա կորցրել է գիտակցությունը և ընկել, որի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել։ Ըստ բժիշկների՝ հենց դա էլ տրոմբի պատճառ է հանդիսացել։