Արևմտյան Աֆղանստանի Ֆարահ նահանգում աֆղանական ոստիկանության 3 ներկայացուցիչներ կրակել են իտալացի զինծառայողների վրա:
Պատահարը տեղի է ունեցել Բալաբուլուկ գյուղում, տեղի ժամանակով 3:30 րոպեին: Ըստ նահանգապետ Աբդուլ Ռահման Ժվանդայի խոսքերի՝ հարձակվողներից մեկը ծառայում է Աֆղանստանի ազգային ոստիկանությունում, իսկ 2-ը՝ տեղի ոստիկանությունում: Հարձակման արդյունքում ոչ մի զինծառայող չի տուժել:
Նահանգապետի խոսքերով՝ հանցագործները ձերբակալված են: Սակայն Բալաբուլուկի գլխավոր մոլլա Սայիդ Մոհամմադը հայտարարել է, որ նրանց հաջողվել է փախչել, հաղորդում է Afghanistan.ru-ն:
Հարձակման պատասխանատվությունը, սակայն, իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ արդյունքում սպանվել են 3 հոգի և տուժել ևս 4 իտալացի զինծառայող:












































