Ֆրանսիայի իշխանություններն առաջին անգամ Լուվրի տնօրենի պաշտոնի թեկնածուների թվում կարող են ներառել նաև օտարերկրացիների: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության անհայտ ներկայացուցչին:
Դա կապված է այն հանգամանքի հետ, որ 2013թ. թանգարանի բյուջեն կրճատվելու է և նոր տնօրենը պետք է զբաղվի միջոցների որոնմամբ, ինչի համար անհրաժեշտ են միջազգային կապեր:
Բացի միջոցներ ներգրավելուց՝ Լուվրի նոր տնօրենը պետք է ունենա կառավարման ունակություն, տեղյակ լինի Ֆրանսիայի պետական կառավարման համակարգի առանձնահատկություններից, հիանալի ֆրանսերեն իմանա և աշխատանքային փորձ ունենա համաշխարհային մակարդակի թանգարանում կամ խոշոր մշակութային կենտրոնում:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին Լուվրի տնօրեն Անրի Լուարետը, որը թանգարանը ղեկավարել է 12 տարի, հայտարարել է պաշտոնը լքելու մասին:
Լուվրի նոր տնօրեն պետք է նշանակվի 2013թ. մայիսից ոչ ուշ: