Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ավելի կարևոր է պաշտպանել հրազեն կրելու իրավունքը, քան կառավարությանը թույլ տալ սահմանափակել այն: Դա է հաստատում ուսումնասիրական Pew Research Center կենտրոնի հարցումը, գրում է Gazeta.ru-ն:
Կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ զենք կրելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիք ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամն է արտահայտել: Հրազեն կրելու իրավունքին կողմ են արտահայտվել հարցվածների 52%-ը:
Հարցման համաձայն՝ տասը ամերիկացիներից վեցը համոզված են, որ եթե իրենց մոտ հրազեն լինի, նրանք կկարողանան պաշտպանել իրենց և իրենց մերձավորներին:
Դրանից բացի, սևամորթ ամերիկացիների 52%-ը հայտարարել է, որ զենք է կրում ոչ թե հարձակվելու, այլ ինքնապաշտպանության համար: 2012թ. այդ ցուցանիշը կրկնակի ցած էր՝ 29%: