ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ պատժամիջոցների հասարակ ընդլայնումը Ռուսաստանի դեմ չի ստիպի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղել իր գործողությունները Դոնբասի հակամարտության շրջանակներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ես սխալ եմ համարում այն կարծիքը, որ մենք կարող ենք ուղղակի ավելի ու ավելի առաջ մղել պատժամիջոցները, իսկ հետո Պուտինն ուղղակի կզղջա»,- հայտարարել է նախագահը:
Դրանով հանդերձ` Օբաման պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, սակայն, միայն այն դեպքում, եթե դրանք հաստատվեն ԵՄ-ի կողմից:
Օբամայի խոսքերով` պատժամիջոցների մասին տարակարծությունը կարող է ԵՄ-ի և Վաշինգտոնի միջև պառակտման պատճառ դառնալ:
«Իսկ եթե նրանք տեսնեն, որ կոալիցիայում պառակտում չկա, ապա որոշ ժամանակ անց նրանք կասեն, որ իրենց տնտեսական վնասները գերակշռում են իրենց գործողությունների ռազմավարության օգտին»,- ասել է Օբաման: