Չհասցրեցինք մենք ամբողջությամբ հեռանալ «աշուն 2012»-ից, երբ Ռաֆ Սիմոնսը ներկայացրեց իր նոր՝ Pre-Fall 2013 հավաքածուն, որը ստեղծվել է Christian Dior-ի համար:
«Նոր դասական» այսպես է անվանել իր ոճը դիզայները՝ շեշտը դնելով բարդ կարված, բայց միևնույն ժամանակ լակոնիկ զգեստների վրա:
Արդյունքում ստացվել է հագուստների մի շարք, որոնցում մի կողմից առկա են դասական մոտիվներ, մյուս կողմից՝ զգացվում է ժամանակակից թրենդների ազդեցությունը։
Ըստ Սիմոնսի խոսքերի՝ ինքը ցանկացել է ստեղծել մոդելներ, որոնք կսազեին ամենատարբեր կազմվածքով կանանց:










































