Իրանի իշխանությունները մտադիր են փետրվարի ընթացքում տիեզերք արձակել «կյանքի պարկուճ»՝ կենդանի օրգանիզմների՝ տիեզերք թռչելու համար սարքավորում, որում կլինի նաև կապիկ: Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով Իրանի տիեզերական գործակալության տնօրեն Համիդ Ֆազելիի խոսքերը:
Նախկինում Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ սարքավորման և կապիկի՝ տիերզերք արձակումը տեղի կունենա 2012 թ. օգոստոսին, սակայն այդ ժամկետը հետաձգվեց:
«Կապիկներն այժմ գտնվում են կարանտինի մեջ: Նրանցից մեկը կուղարկվի տիեզերք»,- հայտարարել է Ֆազելին: Այս թռիչքը կնվիրվի Իրանում իսլամական հեղափոխության 34-ամյակին: Բացի այդ, ըստ Ֆազելիի, խոսքը մարդու՝ տիեզերք թռչելու ծրագրի նախապատրաստման մասին է, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա 5-8 տարիների ընթացքում:




































