Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը: Նրանք համապատասխանաբար ընդգրկված են A, B և C խմբերում:
C խմբում քիչ առաջ իր պարտիան ավարտեց Գրիգոր Մխիթարյանը: Մրցաշարը լավ մեկնարկած շախմատիստը չկարողացավ շարունակել նույն տեմպը՝ այս տուրում կրելով պարտություն:
Մխիթարյանի մրցակիցը Դևիդ Քլեյնն էր: Վերջինս խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլին:








































