Այսօր՝ հունվարի 15-ին, «Սևիլիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է իր ծրագրերի մասին, որոնք կապված են իսպանական թիմին:
«Երբ աշխատում էի «Վալենսիա»-ում, «Սևիլիա»-ն մեր անմիջական մրցակիցն էր: Ես ամեն ինչ կանեմ, որ «Սևիլիա»-ն ագրեսիվ ֆուտբոլ ցույց տա և´ գնդակով, և´ առանց գնդակի լինելու դեպքում: Տակտիկական դասավորությունն այդքան էլ նշանակություն չունի: Հարկավոր է ամեն ինչ խաղադաշտում որոշել»,- ասել է Էմերին:





































