Thursday, 18 06 2026
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին

Ի՞նչ է սերը. Blog

Դերասան Սերգեյ Դանիելյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրել է.

Սիրեք Աստծուն,սիրեք հայրենիքը, սիրեք ծնողներին, սիրեք դպրոցը… և ոչ ոք երբեք չի ասել. սիրեք ինքներդ ձեզ: Օշոն ասում է, որ այդ գաղափարախոսությունը ստեղծել են քահանաները և քաղաքական գործիչները: Փորձենք հասկանալ` ինչու:

Մեր հասարակության ստեղծման օրվանից մարդը գրոշի արժեք չի ունեցել: «Սիրեք աստծուն»,- ասում է քահանան: «Սիրեք պետությունը»,- ասում է պետական գործիչը: «Սիրեք Հայրենիքը»,- ասում է մտավորականը: Ես դեմ չեմ, բայց եթե ես չգիտեմ, թե սերը ինչ է, ինչպե՞ս սիրեմ:

Մի պահ պատկերացրեք, եթե մեզ ներշնչեին, որ մենք պետք է սիրենք ինքներս մեզ: Այդ դեպքում կունենայինք այլ ազգային պատկեր, այդ դեպքում դժվար թե կգնայինք քահանաների հետևից դեպի Դեր Զոր: Եվ հլու-հնազանդ չէինք պառկի մեկ պարսիկի, մեկ` թուրքի տակ, իրար ծախելով ու նախանձելով, դարեր շարունակ: Անցյալն է կերտում ապագան: Այդ պարզ ճշմարտությունը դեռ դպրոցից է հայտնի: Ճիշտ է ասված, ահա, խնդրեմ: Հանգիստ, հլու-հնազանդ հանդուրժում ենք այժմյան այլանդակությունները պետական այրերից և հոգևոր առաջնորդներից: Ինչպես տեսնում եք, մենք ունենք այն պետական ապարատը, որը ստեղծել է մեր հիվանդ հասարակությունը, անսեր հասարակությունը: Հասարակություն, որի համար սերը մի աբստրակտ բան է: Իսկ սեր դեպի Հայրենիք`շատ կոնկրետ: Դեռ ավելին, եթե մարդը ինքնասպան է լինում, դժբախտ պատահար է, իսկ եթե մարդը վատ կարծիք ունի իր հայրենիքի կամ որևէ ազգային արժեքի հանդեպ, հանցագործ է, դավաճան և այլն… Ո’չ Եհովայի վկաներին, կեցցե’ հայոց բանակը… ելնեմ Մասիսի գագաթին, թքեմ թուրքի ճակատին: Վերջինս մեր հայ պոեզիայի գոհարներից է, եթե չեմ սխալվում:

Սեր առ Աստված, առ Հայրենիք, առ դպրոց, առ ընտանիք, բայց ոչ սեր դեպի ինքդ քեզ: Ես դեմ չեմ սիրո այդ բոլոր դրսևորումներին, հայրենիքներն էլ է պետք սիրել, դպրոցդ էլ կարող ես սիրել…Բայց մեզ դարեր շարունակ առաջարկել են միանգամից հայտնվել շենքի կտուրին` անտեսելով, որ դրա համար պետք է դեռ բարձրանալ առաջին աստիճանին, հետո նոր` երկրորդին: Այդ պատճարով էլ օդում ենք հայտնվել: Դրա համար էլ ինքներս մեզ չենք ընկալում: Դրա համեր էլ բանակում ծառայելը անգիտակից ու բավականին անցանկալի պարտականություն է շատերի համար, հարկ վճարելը` հիմարություն, եկեղեցի գնալը` քաղքենի կեղծավորություն, բարձրագույն կրթություն ստանալը` օժիտ, ամուսնանալը` ծնողներին կամ հասարակությանը հաճոյանալու միջոց երեխա ունենալը` հարևանի աչքը հանելու ձև, և այլն: Իրականում մեզ շատերիս այդ ամենը պետք չի, մենք չգիտենք էլ, թե ինչ է պետք: Մենք ուզում ենք ուղղակի երջանիկ ապրել, բայց ո՞նց` չգիտենք: Նայում ես մարդուն. և կրթություն ունի, և աշխատանք, ընտանիք, երեխաներ ընկերներ, փող… բայց հաճախ հոգու խորքում դժբախտ է: Միշտ իր հոգու դատարկությունը ուզում է մի բանով լցնել: Երևի դա է պատճառը որ հարուստները զբաղվում են բարեգործությամբ, աղքատները հպարտանում են, որ գող չեն, քահանաները սրբի կեցվածք ունեն, իսկ քաղաքական գործիչները` պիոներական «միշտ պատրաստ» ժպիտ: Իհարկե պատճառները շատ են, բայց ամենակարևորը սիրո պակասն է ինքդ քո հանդեպ: Առաջին քայլը`սեր դեպի քեզ, անտեսված է:

Դրա համար մեզ ազգովին հետաքրքրում է հարևանի կենցաղն ու բարոյականությունը: Թե ով ինչ ասաց, ինչ արեց:

Սերը ամեն ինչի սկիզբն է, դա շատ լավ են ընկալել բոլոր նրանք, ովքեր ապրում են ժողովրդի հաշվին: Նրանք միշտ մեզ` խավարամիտներիս, կեղծ արժեքներ են դեմ տվել: Ստեղծել են բրոնզափայլ հերոսներ, և ասել, որ մենք պետք է սիրենք նրանց: Հանկարծ ինքներս մեզ հարց չտանք,թե մենք ով ենք, հանկարծ չմտածենք, որ մենք հազար հատ տենց հերոսներ ու արժեքներ արժենք: Մեզ դեմ են տվել բարոյական հաղթանակներ և ապուշություններով սերունդներ են կրթում: Պեպոյից մինչև Պավլիկ Մառոզով: Խնդրեմ, համացանցը ձեզ օրինակ: Ով ասես որ Նժդեհից ու Աստծուց չի խոսում: Մեկը` հենց ես )))) Լավ չշեղվենք:

Հիմա կասեք, թե մեր պետական գործիչներն ու քահանաները լավ էլ իրենք իրենց սիրում են: Պատկերացրեք, որ այդպես չէ: Նրանք սիրում են իրենց սերը: Ոչ թե իրենց: Հիմա կբացատրեմ:

Մարդը չի կարող ինքն իրեն սիրել հասարակությունից և իր ժողովրդից դուրս: Մարդ սոցիալական կենդանի է: Նա մենակ չի ապրում: Նա միշտ պիտի գնահատվի և ընկալի իրեն շրջապատող մարդկանց: Վերոհիշյալ խավը սիրում է ոչ թե ինքն իրեն, այլ սիրում է իր հաճույքները. դրանք տարբեր բաներ են: Այդ հաճույքները երբեմն կարող են հաճույք ստացողին հակառակ լինել, վնասել, կործանել: Քայքայել առողջությունը, շրջապատը, հարազատներին և այլն… Այն կյանքը, որ իրենք ապրում են, հաճախ պատուհաս է իրենց իսկ գլխին: Մարդ, որը ինքն իրեն սիրում է, չի կարող ամբողջ օրը խոսել բարեգործությունից, ազգային արժեքներից ու Աստծուց, իսկ իրականում լինել վատ հայր, վատ հարևան, վատ ամուսին, վատ մասնագետ, և այլն:

Եթե սիրում ես քեզ, այլ ոչ թե հաճույքներդ, ապա ավտոմատ կերպով սիրում ես ամեն ինչ, ինչը որ քեզ շրջապատում է: Իսկ իրենց մոտ էդպես չի: Կարծում եմ` կհամաձայնվեք:

Էն օրը մի որսորդի հետ էի խոսում, եղնիկ էր խփել, ասում եմ` լսի, բա մեղք չի՞: Նա շատ լուրջ ինձ պատասխանեց, որ էդ եղնիկը Ադրբեջանի սահմանից է եկել: Սկզբում ծիծաղեցի, իսկ հետո հասկացա, որ դա այսօրվա մարդու մոդելն է: Մենք տեսնում ենք մենակ այն, ինչ մեր կարճ ուղեղը մեզ կարող է ցույց տալ: Այդպես էլ ապրում ենք: Մարդ չի կարող երջանիկ լինել, եթե ապրում է համատարած դժբախտության մեջ: Դա ժամանակին հասկացան շատ քչերը: Նրանք իրենց իսկ էգոիզմից ելնելով ստեղծեցին փիլիսոփայություններ, հավատքներ, ապրելակերպեր: Նրանցից ամենառոմանտիկները ուզում էին փրկել աշխարհը: Հետո քահանաները և քաղաքական գործիչները վերցրեցին նրանց մտքերը, խմբագրեցին և ստեղծեցին այն համատարած պոռնոգրաֆիան, որը հիմա ճաշակում է մարդկությունը: Դրան կրոն են ասում, կուսակցություններ, իդեոլոգիա և այլն… Եղնիկը Ադրբեջանից էր…

Հ.Գ Ինչպես կարող եք հավատալ Աստծուն, եթե ինքներդ ձեզ չեք հավատում:
Սվամի Վիվեկանդա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում