ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ակնդետ հետևում է Մալիի իրադրությանը և ողջունում Մալիի հրատապ խնդրին արձագանքելու ջանքերը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության մամլո ծառայության հաղորդագրությանը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ակնդետ հետևում է Մալիի իրադրությանը: Շաբաթ օրը նա խոսել է Կոտ Դ՝Իվուարի և ԷԿՈՎԱՍ-ի (արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական համագործակցության) ղեկավար Ալասան Ուատարայի հետ, ով նրան տեղեկացրել է Աբուջայում հունվարի 19-ին կայանալիք ԷԿՈՎԱՍ-ի գագաթնաժողովի և Մալիում իրենց զորքերը տեղակայելու` մի քանի անդամ երկրների ծրագրերի մասին: Գլխավոր քարտուղարը խոսել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Վերջինս նրան տեղեկացրել է ֆրանսիական ռազմական գործողությունների մասին՝ ուղղված Մալիի ապստամբների դեմ ռազմական գործողությունների աջակցմանը»,- ասվում է հայտարարության մեջ:









































