Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ ազգը միայն երգ է գրում, երգ է լսում և երգ է երգում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է կոմպոզիտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը:


– Պարոն Սաթյան, Դուք մի քանի տարի շարունակ Կոմպոզիտորների միության չգոյությանը դեմ եք արտահայտվել: Վերջերս, սակայն, երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանի այն արտահայտությունից հետո, որ ինքը սիրում է ադրբեջանական մելիզմներ, Կոմպոզիտորների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի` նման երևույթի դեմ ազգովի պետք է պայքարենք: Սա իսկապե՞ս անհանգստություն է, թե՞ հերթական ձևն առանց բովանդակության:


– Կարծում եմ` խոսքեր են, որոնք կմնան նորից խոսքերի շրջանակում, որովհետև այս տարիների ընթացքում ինչ ասվել է` մնացել է խոսքերի շրջանակում, և ոչ մի բան չի արվել: Իսկ եթե խոսքերից անցում կատարվի գործի, ես միայն ուրախ կլինեմ, եթե այդ հարցի շուրջ թեկուզ ինչ-որ գործունեություն ծավալվի, քննարկում լինի, բայց ինձ միշտ հետաքրքրում է` ո՞ւմ հետ պետք է քննարկում լինի և ո՞վ պետք է լինի այդ քննարկմանը, որովհետև շատ կոմպոզիտորներ, երաժշտագետներ Կոմպոզիտորների միություն ուղղակի ոտք չեն դնում:


– Պատճառը դարձյա՞լ Կոմպոզիտորների միության նախագահի և կոմպոզիտորների միջև տարաձայնություններն են:


– Ես կարծում եմ, որ տարաձայնություն չկա ոչ մեկի մոտ: Պարզապես մի խումբ կոմպոզիտորներ, երաժշտագետներ, բնական է, որ ուզում են նորություն, փոփոխություն լինի: Կարծում եմ` պարզապես հակառակ կողմը ոչ թե դեմ է փոփոխություններին, այլ ուղղակի գործունյա չէ:


– Ադրբեջանական մելիզմներ սիրող երիտասարդ երգահանի միտքը ինչո՞ւ հանկարծ այսքան սրտամոտ ընդունվեց միության կողմից, պե՞տք էր այս աղմուկը, թե՞ ի վերջո մարդը իրավունք ունի ընտրելու այն, ինչ ուզում է:


– Շատ բան կարելի է չընդունել, այդ դեպքում թող չընդունեն Թաթա, Արամ Ասատրյան, իսկ այդ երիտասարդ երգահանը ինչ-որ առումով ապտակ հասցրեց հասարակությանը, նա ասաց այն, ինչ ուրիշներն անում են և ինչի շնորհիվ դարձան միլիոնատեր: Եթե ուզում էին այդ մասին խոսել, թող քսան տարի առաջ խոսեին:


– Պարոն Սաթյան, կարելի՞ է ասել, որ Ձեր դիտարկումները տանում են նրան, որ պետք է Կոմպոզիտորների միությունն արդիականանա:


– Անշուշտ, այստեղ հետևյալ կարևոր կետերն եմ առանձնացնում` ինֆորմացիոն դաշտի ապահովում, ներքին կարևոր օղակների ապահովում, որոնք կաշխատեն արտասահմանի հետ, մեր կոմպոզիտորների գործերը կարող են դուրս գալ արտասահման, սայթերը պետք է աշխատեն, նորություններ պետք է լինեն, պետք է մեծ ուշադրություն դարձվի երիտասարդությանը: Այս բոլոր հարցերը պետք է լուծվեն, իսկ եթե չեն լուծվում, անիմաստ է խոսել գործունեության մասին:


– Բայց միություններ առհասարակ պե՞տք են մեզ: Մեր միություններն այսօր գոյատևում են հիմնականում իրենց շենքի հատվածները վարձակալությամբ տալով: Նման անգործ միությունների գոյությունը մեր ինչի՞ն է պետք:


– Այնպես, ինչպես մեր միությունն է աշխատում, իհարկե, անիմաստ է պահելը: Բայց ամբողջ աշխարհում կան տարբեր միություններ, և գիտեմ` ինչպես են նրանք աշխատում: Այսինքն` պետք են նման միություններ, պարզապես մոտեցումն ավելի արդիական պետք է լինի, որովհետև յուրաքանչյուր կոմպոզիտոր, երաժշտագետ ուզում է հանդիպել, խոսել երաժշտության մասին, քննարկել: Ես մեզ մոտ չեմ հիշում այնպիսի քննարկում, որ որևէ երաժշտագետ վերլուծական հոդված գրած լինի որևէ կոմպոզիտորի մասին, որտեղ քննարկի կոմպոզիտորի ոճը, գրելաձևը: Չէ՞ որ կոմպոզիտորը վակուումում չի ստեղծվում, նա պետք է հասարակության մեջ աճեցվի, մեծանա, և դրա համար մենք արդյունքները տեսնում ենք ինչպիսին են: Մենք խոսում ենք նոր անունների մասին, բայց նոր անուններ չկան, որովհետև երբեք վակուումի մեջ ծաղիկ չես աճեցնի, դրա համար, ես կարծում եմ, միության իմաստը պետք է փոխվի, միությունը պետք է վերաիմաստավորվի: Շատ երիտասարդ կոմպոզիտորներ արդեն կազմակերպել են իրենց երիտասարդական միությունը, որովհետև հույսները կտրեցին, որ Կոմպոզիտորների միությունը կարող է մեջք դառնալ իրենց, և նրանք ստեղծեցին իրենց միությունը: Այսօր շատ երիտասարդ կոմպոզիտորներ, որոնք ուսանել են արտասահմանում, չեն ուզում միության անդամ դառնալ:


– Պարոն Սաթյան, երիտասարդները անգամ չեն ուզում մնալ երկրում, ուր մնաց թե անդամագրվեն միությանը: Դուք Կոնսերվատորիայի պրոֆեսոր եք, այդ միտումը Դուք էլ նկատած կլինեք, երբ երկրորդ-երրորդ կուրսից հարմար առիթի դեպքում գնում են:


– Երիտասարդների համար այնտեղ դաշտ կա, նրանք ճանաչում են գտնում, նրանց հնարավորություն է տրվում անել այն, ինչ այստեղ չեն կարողանում անել: Այսօր մեր երիտասարդ կոմպոզիտորների սիմֆոնիկ պարտիտուրաները չեն լսում, մեր ուսանողները չեն ունենում առանձին միջոցառումներ, որոնք կարող են ներկայացնել երիտասարդությանը, նրանք կարծես հասարակության խորթ զավակներն են, բայց այդպես չպետք է լինի, մենք պետք է մտածենք վաղվա մասին: Իսկ անվանի կոմպոզիտորները տարիքն առած են: 30 տարեկանում ես արդեն ճանաչված էի:


– Պարոն Սաթյան, նոր երիտասարդ անուններ կարո՞ղ եք նշել, որոնք գործով մեկ անգամ չէ, որ հիացրել են Ձեզ:


– Այո՛, մի խումբ կոմպոզիտորներ, որոնք բոլորը դրսում են` Գևորգ Հովհաննիսյան, Արամ Հովհաննիսյան, Դավիթ Սաթյան, Արթուր Ակշելյան, և կարող եմ շարունակել այս ցուցակը, բայց այնտեղ նրանք միջազգային մրցույթների դափնեկիրներ են դառնում, նրանց պահում են, նրանց պատվերներ են տալիս: Այստեղ մեծերին անգամ պատվեր չեն տալիս:


– Ինչո՞ւ է մեզանում արվեստի նկատմամբ նման սպեցիֆիկ վերաբերմունք ձևավորվել:


– Այսօր այնպիսի տպավորություն է, որ ամբողջ ազգը միայն երգ է գրում, երգ է լսում և երգ է երգում: Կարծես ոչ մի ուրիշ երաժշտական ձևեր գոյություն չունեն: Բայց չէ՞ որ երաժշտական ձևերը բազմաժանր են, բազմածավալ, ուրեմն չի կարելի այդքան քիչ հատկացնել նրան, ինչ մնայուն է, և այդքան շատ նրան, ինչ անցողիկ է, իսկ երգ դուրս չի գալիս միջազգային ասպարեզ: Համոզված կարող եմ ասել, որ պետք է հազարավոր երգ գրել, որ մեկը կամ երկուսը դուրս գան միջազգային ասպարեզ: Բայց ես համոզված եմ, որ սիմֆոնիկ գործերը ուղղակի պահանջարկ ունեն դրսում:


– Ինչպես Դուք եք ասում` հիմա մեզանում երգերը գրում են մեկ օրում և մեկ օրում էլ մոռացվում են:


– Այո՛, հազվադեպ են լինում այնպիսի երգեր, որոնք կարող են սրտին կպնել և տպավորվել, բայց դա բնական է: Տեսեք, ամերիկյան շուկան տալիս է 30-40.000 երգ տարեկան, այնինչ մենք լսում ենք ընդամենը 30-40-ը: Տեսեք, քանի հազարից որքանն է մնայուն դառնում` թեկուզ մի քանի տարվա ընթացքում: Մեզ մոտ, իհարկե, այդպիսի մեծ արտադրություն չկա, բայց գոնե այդքանից մեկ-երկուսը մնան, արդեն հաճելի կլինի:


– Պարոն Սաթյան, գիտեմ որ բուռն համերգային պրոցեսների մեջ եք: Ի՞նչ նորություններ կան Ձեր նոր ավարտած օպերայից` «Փոքրիկ Ցախեսից»:

– Մինչ համերգը` առաջիկայում «Երգ երգոց» ծրագրի շրջանակներում կհնչի 11 երգ, որից երկուսը բոլորովին նոր են, մեկը երիտասարդ երգիչ պետք երգի` Նարեկ Մակարյանը, մյուսը` Արամոն: Դրանից հետո` հավանաբար մայիսի 31-ին, համերգ կկազմակերպեմ, եթե լինի ֆինանսական աջակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում