Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարեց, որ չի հավատում, որ երկրի ներքին առաջնության գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն արդեն հրաժարվել է ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնի կոչման համար պայքարից:
Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբը ներկայումս «Բավարիա»-ին զիջում է 12 միավորով, իսկ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ ոչ մի թիմ ընթացիկ մրցաշրջանում չի կարող շրջանցել «Բավարիա»-ին.
«Ակնհայտ է, որ նրանք ցանկանում են հաղթող ճանաչվել ինչպես Գերմանիայի առաջնությունում, այնպես էլ երկրի գավաթի խաղարկությունում: Նրանց հայտարարությունը չի համապատասխանում մտադրություններին, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում մեզ վրա»,- հայտարարեց Շվայնշտայգերը:






































