Միջազգային Freedom house իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակել է «Ժողովրդավարական բեկումներ հավասարակշռության մեջ» (Democratic Breakthroughs in the Balance) զեկույցը, որտեղ արդեն 11 շարունակ Հայաստանը դասվում է մասամբ ազատ երկրների շարքում։
Մասամբ ազատ երկրները, ըստ Freedom House-ի բնորոշման, այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսևորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դատշում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։ Նշվում է նաև, որ այս խմբում ընդգրկված երկրները որպես կանոն տուժում են կոռուպցիայից:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի քաղաքական իրավունքներին տրվող գանահատականը բարձրացել է անցյալ տարի մայիսին տեղի ունեցած խաղաղ խորհրդարանական ընտրություններից հետո, որը վերահավասարակշռեց անկումը, որ սկսվել էր 2008 թվականին նախագահական ընտրություններից հետո բռնությունների մեկ ամսվա արդյունքում:
Այս տարվա զեկույցում առաջընթաց է արձանագրել Լեռնային Ղարաբաղը, որն ընդգրկված է վիճահարույց տարածքների ցանկում։ Լեռնային Ղարաբաղի քաղաքական իրավունքներին տրվող գնահատականը բարելավվել է՝ 6-ից հասնելով 5-ի, իսկ կարգավիճակը ոչ ազատից վերափոխվել է մասամբ ազատի հուլիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ իրական ընդդիմության մասնակցության շնորհիվ: Զեկույցում Ղարաբաղը բնութագրվել է որպես մասամ ազատ երկիր: Հիշեցնենք, որ անցյալ տարի Ղարաբաղը դասվել էր անազատ երկրների շարքում:
Զեկույցի հեղինակները դրական զարգացումներ են արձանագրել նախկին խորհրդային երկրներում:
«Ամենանշանակալիցը եղել է Վրաստանում, որտեղ գրանցվել է քաղաքական իրավունքներին տրվող գնահատականի բարձրացում այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում: Ընտրությունների շնորհիվ տեղի ունեցավ իշխանության կարգավորված և ժողովրդավարական փոխանցում: Այսպիսի բան Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ էր տեղի ունենում, իսկ քարոզարշավը անցավ բազմակարծիք ԶԼՄ-ների լուսաբանմամբ:
Ընտրություններից հետո մեկ ամսվա ընթացքում, սակայն, նոր կառավարությունը ձերբակալեց նախկին կառավարության մոտ 30 ներկայացուցչի՝ առաջ բերելով ենթադրություններ քաղաքական խիստ արշավի մասին, որի նպատակն է բացահայտել այլախոհներին»,-ասված է զեկույցում:
Ընդհանուր առմամբ, դիտարկված 195 երկրների մեջ, ըստ Freedom House-ի ազատ են ընդամենը 87-ը, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մոտ 43 տոկոսը։










































