ՖԻՖԱ-ն չի թույլատրել կատալոնական «Բարսելոնա»-ին ձեռք բերել նոր պաշտպանի, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Կատալոնական «Բարսելոնա»-ն խնդրանքով դիմել էր ՖԻՖԱ-ին, որպեսզի թույլտվություն ստանա նոր պաշտպան գնել, ով կկարողանա փոխարինել վնասվածք ստացած Տոմաս Վերմալենին:
Հավելենք, որ 29-ամյա պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-ից 5 ամիս:








































