Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Լիոնել Մեսսիի հասցեին:
Արգենտինացին Լա Լիգայի 14-րդ տուրում կայացած «Էսպանյոլ»-ի հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել, իսկ թիմը հաղթել է 5:1 հաշվով:
«Բոլորի համար պարզ է դառնում՝ ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Վերջին տասնամյակում Մեսսին լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում»,- Ալվեսի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:









































