Բրիտանական Mirror պարբերականի տեղեկություններով, Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Վենգերը ցանկանում է համալրել թիմի կիսապաշտպանության գիծն ու Մխիթարյանին համարում է արժանի հավակնորդ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013թ. ամռանը՝ Դոնեցկի «Շախտյոր»-ից՝ 27.5 մլն եվրոյի դիմաց:





































