Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի ուսանողներին, որոնք նաև Գրիմշոու ակումբի անդամներ են:
Հանդիպման ժամանակ Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները, Հայաստանի դիրքորոշումը առկա միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և պատասխանեց ուսանողների հարցերին:
Միջազգային հարաբերությունների Գրիմշոու ակումբը գիտական տարբեր միջոցառումներ կազմակերպող ընկերակցություն է, ինչպիսիք են օրինակ` ակադեմիական ուղևորությունները տարբեր երկրներ, որոնց ընթացքում ուսանողներն առավել խորությամբ են ծանոթանում տարածաշրջանային նշանակության խնդիրներին և հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն