Իտալիայում վերսկսվել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ դատը մարոկկացի անչափահաս պարուհի Կարիմա Մահրուգի հետ հնարավոր ինտիմ կապի գործով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատարանը չի բավարարել փաստաբանների հայցը՝ գործընթացը փետրվարի վերջ տեղափոխելու վերաբերյալ: Դրա նպատակն էր 76-ամյա քաղաքական գործչին լիարժեք հնարավորություն տալ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Չնայած դատական հետապնդմանը` Բեռլուսկոնին պատրաստվում է այս տարի` արդեն 5-րդ անգամ, առաջադրվել վարչապետի պաշտոնում: