Անձինք, որոնք ԱՄՆ-ում կդատապարտվեն օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների օգտին լրտեսելու համար, կվճարեն տուգանք 5 մլն դոլարի չափով: Երկուշաբթի երկրի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է համապատասխան օրենքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:
Փաստաթուղթը նախատեսում է նաև տուգանքներ լրտեսությանը մասնակցող կազմակերպությունների համար: Դատարանի կողմից մեղադրանքների հաստատման դեպքում նման ընկերությունները ստիպված կլինեն ավելի քան 10 մլն դոլարի չափով տուգանք վճարել: Նախկինում տուգանքի չափը մասնավոր անձանց համար կազմել է 500 հազար, իսկ կազմակերպությունների համար սահմանափակվել 10 մլն դոլարով:
Օրենքը Կոնգրեսի կողմից ընդունվել էր 2012-ի դեկտեմբերի վերջին։









































