Իսրայելում չեն մեկնաբանում Դամասկոսի մերձակայքում իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից հարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունները, հաղորդում է TASS-ը:
«Մենք չենք մեկնաբանում նմանատիպ հաղորդագրությունները»,- հայտարարել են Իսրայելի Պաշտպանական բանակի մամլո ծառայությունում:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դամասկոսին մերձակա քաղաքացիական օբյեկտներին:









































