Նիկոլ Քիդմանը այցելել է Սիդնեյ՝ մասնակցելու իր նոր՝ «Պադինգտոնի արկածները» (Paddington) ֆիլմի պրեմիերային, հայտնում է spletnik.ru-ն:
Աղբյուրին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես կգնահատեր այդ աշխատանքն իր հայրը՝ ԷՆթոնի Քիդմանը:
«Իմ հայրը շատ բարի ու բաց մարդ էր: Նրան դուր կգար այդ ֆիլմը: Նա ընդհանրապես սիրում էր այն ամենը, ինչ ես անում էի»,- ասել է դերասանուհին:
Հատկանշական է, որ սա նրա առաջին վերադարձն է հայրենիք սեպտեմբերին հոր մահից ի վեր: Սակայն, ըստ Քիդմանի, հայրը միշտ իր հետ է, իր մտքերում:











































