Ամերիկացի զինվորականները Պակիստանում չեզոքացրել են «Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից Օմար Ֆարուքին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Գրոհայինին ամերիկյան թռչող անօդաչու սարքով չեզոքացնելու գործողությունը տեղի է ունեցել Պակիստանի հյուսիսային Վազիրիստան շրջանի Հար Թանգի գյուղում:
«Մեր տեղեկացված աղբյուրները հաստատում են, որ «Ալ-Քայիդա»-ի բարձրաստիճան առաջնորդը Աֆղանստանում և Պակիստանում սպանվել է»,- մեջբերվում է Պակիստանի բանակի ներկայացուցչի խոսքերը:
Նշենք, որ նախօրեին Պակիստանի զինծառայողները հայտարարել են Վազիրիստանում «Ալ-Քայիդա»-ի մեկ այլ բարձրաստիճան առաջնորդի` Ադնան էլ-Շուքրիջումի չեզոքացման մասին:









































