Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Բնածին աղետը՝ երկրաշարժը վերաճեց հասարակական աղետի

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է. «26 տարի առաջ երկրի ընդերքը ցնցվեց Հայաստանի հյուսիսային մասում և փլեց մարդակառույց քաղաքներն ու գյուղերը՝ ավերակների վեր ածելով բնակարաններ, շենքեր, գործարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, թատրոններ…: Զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Աղետը տեղի ունեցավ Հայաստանի և հայ ժողովրդի ազատատենչության, համախմբան ու հիրավի բացառիկ բարոյականության ու նվիրումի խտացման շրջանում: 1988թ. դեկտեմբերյան այդ աղետին հաջորդեց մարդասիրության և Հայաստանին աննախադեպ օգնության համաշխարհային հսկա ալիք:

Հայաստանում թրթռում էր ցավին արձագանքի ամենազգայուն ֆիզիկական և հասարակական ներվը: Թվում էր, թե ցավը համամարդկային է: Թվում էր, որ մարդ կենսաբանական տեսակի դարերով հղկված ամենաառաքինի որակները՝ օգնության պատրաստակամությունը, անձնազոհությունը, սերը, նվիրումը, ազնվությունը համախմբվել և առնվազն Հայաստանում անհատականից վեր են ածվել հանրության գլխավոր շարժիչ հավաքական որակի:

Դրան զուգահեռ, սակայն, ուրվագծվեց գիշատիչ եսակենտրոնության մարդկայնորեն և հասարակայնորեն ավերիչ բնազդը: Այնքան անհավատալի, անհավանական ու հատկապես ամոթալի էր թվում մարդկային, հասարակական ու ազգային ողբերգության այդ շրջանում եսակենտրոնության հնարավորությունը, որ այն չդարձավ հանրության ուշադրության թիրախը: Թվում էր՝ մեղրի տակառում կաթիլ է: Բայց այդ կաթիլը շատ արագ խժռեց մեղրը: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների ու Հայաստան լցված ադրբեջանահայ փախստականների բնակարանների փոխարեն կառուցվեցին խաղատներ, կասկածելի համբավի «մոթելներ», զվարճանքի «օբյեկտներ», ռեստորաններ…կաթիլից ծնվեցին հասարակությանը արժեքներ թելադրող օլիգարխներ: Թելադրվող հիմնական արժեքը անձնական շահը գերակա արժեք ճանաչելու ներշնչանքն էր: Անամոթությունը: Բարոյականությունը որպես ամոթ որակելը: Նվիրումը որպես անզորություն և անկարողություն գնահատելը: Սերը թուլություն որակելը: Նույնիսկ երկրաշարժի զոհերը մոռացվեցին:

26 տարի անց հայաստանյան հասարակությունը գլխավորում են գիշատիչ բնազդները՝ էգոիզմը, իշխանատենչությունը, «թիկնապահային գանգստերությունը», ցածրօրակ փառատենչությունը, մտածողության սահմանափակությունը, չիմաստավորված ուժը և նվաստացած խեղջությունը, զանազան ստորակարգ մոլուցքները…

Ընդամենը մեկ սերնդի կյանքում եսակենտրոն գիշատչության վիրուսը խժռեց մեր հասարակության առաքինությունները: Գիշատչական մակընթացությունը պայմանավորել է արժանապատվության և հոգու վեհության տեղատվությունը՝ մեր երկիրը դարձնելով վիրավորանքից բզկտված խմբերի ինքնապաշտպանական կղզյակների:

Բնածին աղետը՝ երկրաշարժը վերաճեց հասարակական աղետի՝ մարդկային անհատական և հանրային կոլեկտիվ արժեքների երկրաշարժի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում