Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp. ընկերությունը կրկին վաճառքի ծավալով առաջին տեղն է զբաղեցրել՝ երկրորդ տեղ մղելով ամերիկյան General Motors Co.-ին:
Անցած տարի Toyota Motor Corp-ին հաջողվել է իրացնել 9,7 միլիոն ավտոմեքենա՝ այն ժամանակ, երբ GM-ը հայտարարել է 9,29 միլիոն վաճառված մեքենաների մասին: Երրորդ տեղը գրավել է Volkswagen ընկերությունը, որն անցած տարի իրացրել է 9,1 միլիոն ավտոմեքենա, ինչն ընկերության համար ռեկորդ է դարձել:
Փորձագետները կանխատեսում են, որ Toyota-ն հաջորդ տարի էլ կպահպանի առաջատարի դերը: Ենթադրվում է, որ 2013 թ. վաճառքը կաճի 2 %-ով և կկազմի 9,91 միլիոն ավտոմեքենա։










































